Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ձյուդոն Վանաձորում 35 տարեկան է:
Լոռու մարզի ձյուդոյի նորաստեղծ ֆեդերացիայի նախաձեռնությամբ` «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցում, որի 45-ամյակն է լրանում այս տարի, անցկացվեց երկու հոբելյանական տարեթվերին նվիրված` ձյուդոյի դեռահասների հանրապետական առաջնություն:
Տարբեր քաշային կարգերում մասնակցում էր հանրապետութան 8 մարզերի 208 մարզիկ:
Մրցաշարը քաղաքում մարզական տոնի էր վերածվել. մրցումների հանդիսավոր բացմանը ներկայացել էին քաղաքապետը, մարզպետարանի ու քաղաքապետարանի սպորտի բաժնի մասնագետները, սպորտի վետերաններ, հյուրեր մայրաքաղաքից ու այլ մարզերից:Տոնը տոն, սակայն խնդիրները, նույնիսկ չեն մոռացվում: Վաստակաշատ մարզիչներն ասում են` դժվար է անմնացորդ նվիրվել սիրած գործին, մարզել չեմպիոններ` այդ ամենի դիմաց սիմվոլիկ վարձատրություն ստանալով:
Մրցաշարի արդյունքում 27, 38, 46 կգ քաշային կարգերում առաջին տեղը գրավեցին Կոտայքի մարզիկները, 30, 42, 50, 55, 60 կգ քաշային կարգերի առաջատարները լոռեցիներն էին, 60 և ավելի քաշային կարգում առաջին տեղը նվաճեց երևանցի մարզիկը:
Թիմային հաշվարկով Լոռու մարզն առաջին տեղում է: