Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լրացավ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի գործունեության 30 տարին:
Ինչպես yerkir.am-ին հայտնեցին սամբոյի ֆեդերացիայից՝ մարզօջախը հիմնադրվել է 1983թ. նոյեմբերին: Տարբեր տարիների կոչվել է «Երևանի Օրջոնիկիձեի շրջանի թիվ 2 համալիր մարզադպրոց», «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված հանրապետական մարզադպրոց», իսկ 2003-ից կրում է ներկայիս անունը:
Երեք տասնամյակի ընթացքում, գերազանց արդյունքների համար դպրոցի մասնագետ-մանկավարժներից 30 ստացել են ՀՀ վաստակավոր մարզչի, 16-ը՝ Միջազգային կարգի մրցավարի կոչում, հիմնադիր-տնօրեն Լևոն Հայրապետյանը՝ արժանացել պետական բարձր պարգևների: Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դպրոցի սաները նվաճել են 286 մեդալ, որից 64-ը՝ ոսկե, 77-ը՝ արծաթե, 145-ը՝ բրոնզե: Մարզադպրոցը մասնաճյուղեր և ուսումնական խմբեր ունի Ստեփանակերտում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Եղվարդում:
Դպրոցն այսօր էլ, չնայած շենքային ոչ բավարար պայմաններին, գործում է լիարժեք, պատրաստում ապագա չեմպիոնների, ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ գրանցում նոր հաջողություններ, արդյունավետ գործունեությամբ նպաստում սամբո և ձյուդո մարզաձևերի զարգացմանն ու հանրահռչակմանը: