կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-28 17:19
Սպորտ

Ձյուդոյի վարկանիշային մրցաշար` նվիրված Շուշիի ազատագրման 22-ամյակին

Ձյուդոյի վարկանիշային  մրցաշար` նվիրված Շուշիի ազատագրման 22-ամյակին

Մայիսի 27-ին Երևանի Խուլ ու համրերի մարզադահլիճում տեղի ունեցավ ձյուդոյի վարկանիշային հանրապետական մրցաշար` նվիրված Շուշիի ազատագրման 22-ամյակին:


Մարզաձևի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշարը կազմակերպել էր «Զեյթուն» մարզական ակումբը: Այն անցկացվում է արդեն 7-րդ անգամ: «Զեյթուն» մարզական ակումբի նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Խիթարյանը ողջունեց մրցման մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց մասնակցության համար և կարևորեց մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիրակության գործում նման միջոցառումների կազմակերպումը:

 

Առաջնությունն անցկացվում էր 1998-2000 թթ. պատանիների միջև 9 քաշային կարգում: Երևանի ՀՄՄ, Դինամո, ՍՁՕՀՄՊՄԴ, Քանաքեռ-Զեյթուն համայնքի մարզադպրոցի, ԵՕՀՊՄՔ, ԵՀՄՄ, ՆՀՏ, Մոնումենտ ՄԱ, Ավանի ՀՄԴՆուբարաշենի, Վանաձորի ՀՄՄ, Արցախի, Աբովյանի, Նոր Հաճընի, Արմավիրի, Չարենցավանի թիմերից առաջնությանը մասնակցեց 86 ձյուդոիստ: Թիմային հաշվարկով` 3 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ, առաջին տեղը գրավեց Վանաձորի ՀՄՄ թիմը (ավագ մարզիչ Արտյոմ Մելքոնյան), երկրորդ տեղը 2 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզով գրավեց Երևանի Նորքի Հայորդյաց Տուն թիմը (ավագ մարզիչ Արթուր Գևորգյան), երրորդ տեղը գրավեց Երևանի Դինամո ՄԸ թիմը 2 ոսկով (ավագ մարզիչ Գագիկ Աղամալյան):

 

Անհատական առջնությունում հաղթողներ դարձան 38կգ Դավիթ Մնացականյանը /ՎՀՄՄ/, 42կգ Արթուր Մանուկյանը /ՎՀՄՄ/, 46կգ Էմիլ Մկրտումյանը /Դինամո/, 50կգ Էրիկ Հարությունյանը /ԵՕՀՊՄՔ/, 55կգ Հրաչյա նիկողոսյանը /ՎՀՄՄ/, 60կգ Ժորա Սահակյանը /ՆՀՏ/, 66կգ Բորիս Շատվերյանը /Աբովյան/, 73կգ Թելման Ամիրխանյանը /ՆՀՏ/, +73կգ Ռոբերտ Կիրակոսյանը /«Դինամո»/: