կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-04 15:30
Սպորտ

Երկու ոսկե մեդալ` Տաջիկստանի զինված ուժերի 20-ամյակին նվիրված ձյուդոյի առաջնությունից

Երկու ոսկե մեդալ` Տաջիկստանի զինված ուժերի 20-ամյակին նվիրված ձյուդոյի առաջնությունից

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 1-5 կայացել է ԱՊՀ երկրների ձյուդոյի առաջնությունը` նվիրված Տաջիկստանում զինված ուժերի 20 ամյակին:

 

Առաջնությանը  մասնակցում էին Տաջիկստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի բանակային ձյուդոիստները:

Ինչպես yerkir.am-ին տեղեկացրին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից,  Հայաստանը ներկայացնում էին ԲԿՄԱ-ի զինվորներ Հովհաննես Ալեքսանյանը (60կգ), Դավիթ Ղազարյանը (66կգ), Մհեր Կարապետյանը (81կգ), Սեյրան Սահակյանը (100կգ), պայմանագրային զինվորներ Արթուր Երանոսյանը (73կգ), Կարեն Ջանոյանը (90կգ), Ազատ Աբրահամյանը (100+ կգ):

 

Անհատական առաջնությունում անպարտելի էին Արթուր Երանոսյանը և Մհեր Կարապետյանը, նրանք գրավեցին առաջին մրցանակային տեղը, եզրափակիչում պարտվեց Հովհաննես Ալեքսանյանը և գրավեց երկրորդ տեղը:

 

Դավիթ Ղազարյանը, Կարեն Ջանոյանը և Ազատ Աբրահամյանը բավարարվեցին 3-րդ մրցանակային տեղով, իսկ Սեյրան Սահակյանը գրավեց 5-րդ տեղը: Թիմային հաշվարկով Հայաստանը գրավեց երկրորդ տեղը` իրենից առաջ թողնելով միայն Տաջիկստանի թիմին: Երրորդ տեղը գրավեց Ղրղզստանի հավաքականը:

 

 Պատվիրակության ղեկավարն էր  ՊՆ մարտական պատրաստության վարչության, ֆիզիկական պատրստության բաժնի պետ գնդապետ Արամ Գրիգորյանը, ներկայացուցիչը` փոխգնդապետ Նարեկ Չալիկյանը, մարզիչը` Անտոն Բաբայանը, գործուղվել էր նաև օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:

Հավելենք, որ 2014-ին այս մրցումները կկայանան Երևանում: Բանակային ձյուդոիստների թիմը Երևան կժամանի սեպտեմբերի 5-ին` ժամը 17.00-ին: