Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկվել է ձյուդոյի ֆեդերացիայի նախաօլիմպիական քառամյա ծրագիրը, համաձայն որի 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագիրը բաժանվել է երեք փուլի՝ 2013-14թթ. ընթացքում տեղի է ունենալու ազգային հավաքական թիմի անդամների թեկնածուների ընտրությունը, հաջորդ երկու տարիների ընթացքում տեղի են ունենալու հավաքական թիմերի վերջնական հաստատման և կայացման գործընթացները:
Ըստ ներկայացված տեղեկատվության, հավաքական թիմի թեկնածուների ընտրությունը կատարվելու է հանրապետական և միջազգային մրցաշարերում մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա: Նախաօլիմպիական ողջ քառամյա շրջանում, ըստ տարիների, նախատեսվում է իրականացնել ուսումնամարզական հավաքներ, մարզումներ տեղերում, կազմակերպել մրցակցային գոտեմարտեր, ինչպես նաև ապահովել հայ մարզիկների մասնակցությունը տարբեր մրցումների:
Այսպես՝ նախատեսվում է ընթացիկ տարում մարզումների ընդհանուր ժամերի քանակը հասցնել 1420 ժամի, հաջորդ 2014թ.՝ 1580 ժամի, իսկ 2015թ. և 1016թ. (մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը) ընթացքում՝ համապատասխանաբար 1640 ժամի և 990 ժամի: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները միակարծիք էին, որ հայ ձյուդոիստների լավ մարզական պատրաստվածություն ապահովելու համար անհրաժեշտ է ամեն տարի անցկացնել 3-5 միջազգային ուսումնամարզական հավաքներ աշխարհի առաջատար թիմերի հետ, միաժամանակ կարևորելով մարզիկների համար կազմակերպվող վերականգնողական միջոցառումները:
Այս նպատակով թիմի բժշկի և մարզիչի հսկողության ներքո կշարունակվեն անցկացվել վիտամինային, ռեֆլեքսային, մանուալ բուժումներ, բուսաբուժություն և արևելյան մերսում: