կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-30 01:58
Քաղաքական

Նման կեղտոտ իրավիճակ չի հիշում

Նման  կեղտոտ իրավիճակ չի հիշում

«Նման, բառիս բուն իմաստով, կեղտոտ  իրավիճակ ես չեմ հիշում»,- ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի հետ բանավեճի ընթացքում, գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Մանվել Բադեյանն էլ հակադարձեց, գործընկերոջ որակումը «մերկապարանոց» համարելով, եւ մեկ այլ մերկապարանոց հայտարարություն էլ ինքն արեց. «Այսօրվա նման մաքուր իրավիճակ երբեւէ չի եղել»:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ տնտեսության դաշտում մենաշնորհների հաստատումից հետո այսօր փորձ է արվում մենաշնորհներ հաստատել քաղաքական համակարգում, ինչը փոքրիկ Հայաստանի համար մեծ շքեղություն է: «Նմանատիպ իրավիճակ չեմ հիշում, երբ թացը չորի, սևը սպիտակի հետ լրիվ խառնվել է, ու այս ամբողջը, այսպես ասած, գունդ ցեխի ձևով անընդհատ շպրտվում է «Ժառանգության»  եւ այն անձանց, ուժերի վրա, որոնք որոշակիորեն ուզում են լինել անկախ, որոշակիորեն ուզում են, որ  երկրում իսկապես լինի ժողովրդավարական կառավարման համակարգ, այլ ոչ թե մոնոպոլիաներ»,- ասաց նա:

Իսկ հանրապետական պատգամավորը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, ասաց, որ ինքը դեռ չի հասկացել դրա իմաստն ու պատճառները: Արմեն Մարտիրոսյանը հերթական անգամ բացատրեց` արտահերթ եւ ազատ ընտրություններ են պահանջում: «Ազատին համաձայն եմ, արտահերթին` ոչ»,- արձագանքեց Մանվել Բադեյանը: