Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Գևորգ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կեղտոտ, շատ կեղտոտ խաղեր են սկսվել Արցախում, Արցախի շուրջ, որի գինը կարող է լինել Արցախը: Ժամանակին հաղթանակն է բարոյալքել մարդկանց՝ հաղթանակի նվաճման դափնիները յուրացնելու մոլուցքին գերի: Հիմա տակտիկական կորուստներն են պատասխանատվությունը միմյանց վրա բարդելու, քավության նոխազներ փնտրելու, իրար վրա «բոչկա գլորելու» մրցավազքի հանգեցրել:
Բայց ողբերգությունն այն է, որ այս ամենը տեղի է ունենում ուղղորդված ու շատ նման է կառավարելի քաոսի ստեղծման՝ պղտոր ջրում հեշտորեն ձկներ որսալու համար: Ձեռներդ հեռու Արցախից... Ժողովուրդ, մի մտեք այս բանսարկությունների, այս կեղտոտ խաղերի մեջ, մի դարձեք Արցախի կործանման գործիք: Այս խաղում չափազանց մեծ խաղադրույք է արվել. իսկ խաղամոլները գիտեն՝ ինչպես շահել նման իրավիճակներից»: