Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցի սամբիստ Բահթիյար Աբասովը մեկնաբանել է իր վարքն աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Ի՞նչ եք կարծում. մի՞թե ես պետք է Հայաստանի հիմնը կանգնած լսեի: Իհարկե` ոչ: Մրցաշարը կազմակերպված էր մի քաղաքում, որտեղ շատ հայեր են ապրում: Ես դիտավորյալ եմ նստել: Այդ բնավորության գիծն իմ արյան մեջ է: Եթե նորից կրկնվի նման իրավիճակ, ես նորից նույն կերպ կվարվեմ: Ես մասնակցել եմ շատ մրցումների և միշտ լսել եմ տարբեր երկրների օրհներգերը, բայց Հայաստանինը ես չեմ կարող կանգնած լսել: Եթե ադրբեջանցիներից որևէ մեկը կանգնած կլսի Հայաստանի օրհներգը, ուրեմն նա ադրբեջանցի չէ: Դա իմ կարծիքն է: Այո, ես ինձ վատ զգացի, երբ հնչեց Հայաստանի հիմնը: Ինձ մոտ ոչինչ չէր ցավում, ոչ մի բողոք չունեի: Նստեցի, քանի որ հնչեց Հայաստանի հիմնը»,- ադրբեջանցի մարզիկի խոսքերն է մեջբերում Sovsport-ը՝ հղում անելով Sportbox.az-ին: