Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր ունեցած տեղեկություններով` Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը հիմա էլ դատի է տվել «Իրավունք» թերթին:
Փետրվարի 12-ի 13-րդ համարում հրապարակած «Կլորիկ գումար է կրվել» նյութում գրել էին, թե, ճշտվող լուրերի համաձայն, «քյավառա հատընտիր պատգամավորը, իր «փիս խասիաթի» համաձայն, չի կարողացել անտարբեր անցնել Մոսկվայի խաղատներից մեկի կողքով եւ, գայթակղությունների գիրկն ընկնելով, մոտ չորս ժամ ընկղմվելով իր սիրած գործի մեջ, բավականին կլորիկ գումար է կրվել»:
Այս տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք «Իրավունքի» գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի հետ: Նա ասաց, թե Արզաքանցյանի` իրենց դատի տալու մասին առաջին անգամ մեզանից է լսում եւ դեռեւս գրավոր ծանուցում էլ չեն ստացել այդ կապակցությամբ: