Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարեսկզբին՝ հունվարի 20-ից հետո ՌԴ և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները փաստի առաջ են կանգնել։ Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։
Հիշեցնենք, որ Yerkir.am-ն այսօր անդրադարձել է խնդրին․ մեզ ահազանգած քաղաքացին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքից է, որը նույնպես անակնկալի է եկել ՊԵԿ ծանուցագրից ու հարկային պարտավորություն կատարելու՝ ՊԵԿ-ի պահանջից։
Թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, որին, նույնպես, դիմել են մեծ թվով արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներ։
«Մարդիկ ապշած են, երբ տեսնում են կլորիկ գումար են պարտք պետությանը»,-ասում է պատգամավորը։
«Նախ ֆիքսենք, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին պատշաճ չեն տեղեկացրել, 2-րդ՝ այն մարդիկ, որոնք մեկնել են ՌԴ աշխատանքի, առանց այդ էլ իրենց կատարած աշխատանքի դիմաց տվյալ պետության կողմից հարկվում են և որևէ լումա պարտք ու պահանջ չունեն տվյալ պետության հանդեպ, մինչդեռ դուրս է գալիս, որ դրսում կատարած իր աշխատանքի համար տարիներ հետո պարտք ու պահանջ ունի սեփական երկրում։ Այս իշխանությունները փաստի առջև են կանգնեցրել սեփաան քաղաքացուն»,-ասում է Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ հետևանքը կլինի զանգվածային արտագաղթն ու, հատկապես մարզերում, դատարկվող գյուղերը։
Նշենք, որ քիչ առաջ խնդրի վերաբերյալ պարզաբանում է տարածել ՊԵԿ-ը։
Մանրամասն՝ տեսանյութում։