կարևոր
2215 դիտում, 8 ամիս առաջ - 2023-07-29 11:18
Հասարակություն

Հերթը հասավ ՃՈ պետի նախկին տեղակալին. «Հրապարակ»

Հերթը հասավ ՃՈ պետի նախկին տեղակալին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքով սկսված ուսումնասիրությունների շրջանակներում բացատրություններ տալու։ Դատախազություն են հրավիրվել Տոնոյանի՝ 1993 եւ 1990 թթ․ ծնված որդիները՝ Գոռ եւ Սամսոն Տոնոյանները, նրա հետ նույն բնակության հասցեում գրանցված Մարիամ Իշխանյանը, կինը՝ Նաիրա Նադոյանը։

Նշենք, որ Տոնոյանի դեմ նաեւ քրեական գործ էին հարուցել։ Նրան մեղադրում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն արտահայտվել է ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ մատակարարող ռուսական ընկերության մուտքը շուկա խոչընդոտելու մեջ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: