|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը սկսել է քաղաքի կենտրոնում գտնվող հին ռուսական գերեզմանը ոչնչացնելու սեւ գործը. գրում է Բաքվի «Իրական Ադրբեջան» թերթը:
Նախագահ Ալիեւի հրահանգով` այդ գերեզմանատան տեղում նախատեսում են քոթեջներ, շենքեր ու մասնավոր տներ կառուցել:
«Քաղաքի կենտրոնում գերեզմանոցների առկայության խնդրին առնչվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներ: Բայց, ի տարբերություն մեզ, ոչ ոք թույլ չի տվել իրեն բարբարոսաբար` բուլդոզերներով ու տրակտորներով ոչնչացնել հին գերեզմանոցը: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում դա կոչվում է վանդալիզմ, ինչն էլ հիմա տեղի է ունենում մեր քաղաքում: «Բելառուս» տրակտորներով ոչնչացվում է հին գերեզմանոցը, իսկ գերեզմանների մետաղական ցանկապատները տեղափոխվում են պիկապներով»,- գրում է թերթը:
Նաեւ նշվում է, որ երբ վրդովված բաքվեցիները դիմել են քաղաքապետարան` պահանջելով բացատրություն տալ եւ դադարեցնել վանդալիզմը, քաղաքապետ Աբութալիբովը բնակիչներին վստահեցրել է, որ գերեզմանոցը ոչնչացվում է նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով, եւ որ նա հրահանգել է այստեղով մեծ մայրուղի անցկացնել:
Հիշեցնեք, որ դեռեւս 2007 թվականին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը հայտարարել է, որ Բաքվի Նարիմանովյան գերեզմանատնից գերեզմանների անկանոն եւ անկազմակերպ տեղափոխությունը կարող է մի քանի տարով ազդել երկու երկրների միջեւ փոխադարձ հարաբերությունների վրա:
Հավելենք նաեւ, որ Բաքվի Նարիմանովյան գերեզմանատունը հայկական է եղել: