Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչինչ պատահական չէ, հերթական շոուն ձևավորելու համար իրենք վերջին օրերը ամբողջովին այս հայ-թուրքակական հարաբերությունների հետ կապված խաղաղության դարաշրջանը ուզում են շեղեն ժողովրդին, և այն, որ հերթը հասավ Գրիգորի Խաչատուրովին սպասելի էր, որովհետև նա հաղթանակած բանակի գեներալ էր, ինքը հաղթանակած էլ հրաժարական տվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը:
«Եթե հիշում եք «Հրապարակ» օրաթերթում էլ նյութ հրապարակվեց, երբ-որ ինքը ցանկություն էր հայտնել ճեղքել գիծը և Շուշին հետևից կտրեր, որպեսզի հետ վերցնեին Շուշին, թույլ չէին տվել։ Միակ գեներալն էր, երբ պահանջեցին Նիկոլի հիաժարականը, մենակ ինքը չգնաց, չկանգնեց ու չդիմավորեց Նիկոլին։ Սա բնական էր՝ չէր ներվելու, որ քանդում են բանակը պլանավորված, սա հերթական քայլերից մեկն է։ Ինչ վերաբերվում է Գրիգորի Խաչատուրովին հայրենասեր, ընտանիքի հետ մեծացած և իր ամբողջ կյանքը դրել է բանակաշինության և բանակի կայացման համար, երբ Երրորդ բանակային կորպուսի հրամանատարն էր, թող Տավուշի ժողովուրդը հիմա ոտքի կանգնի գա, որովհետև այն ժամանակ, երբ ինքը այնտեղ էր, ապահով էր, իրենք հանգիստ քնում էին, իսկ այսօր սպասվում է, որ մի քանի գյուղեր Տավուշից պետք է հանձնեն։ Պատգամավորները, երբ պարբերաբար ասում են, որ Հայաստանի տարածքում կան տարածքներ, որը մերը չէ ադրբեջանական է, նույն Ղալումյան Վահեն հայտարարեց, Նիկոլն էլ ասում է, հենց շեշտը դնում է 29․800 քառակուսի կմ-ի վրա, ու այդ տարածքները դրա մեջ չեն մտնում։ Անմիջապես գյուղի անունը չի տալու, ինքը խոսքը քցում է և կամաց-կամաց հասնում այդ ամեն ինչին»,-ասաց նա: