Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․
«Դեռ 11.03.2023 -ին դիմել էի ՀՀ Կառավարություն ՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող «Կարմրուկ» հիվադության հակահամաճարակային վերահսկողության հետ կապված խնդիրների պարզաբանման նպատակով (այդ ժամանակ դեպքերի թիվը մոտ 50 էր): Հարցման պատասխանից ակնհայտ էր (անդրադարձել եմ նախորդ գրառումներում), որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության իրականացումը մեղմ ասած անհուսալի է, որի արդյունքում ունենք դեպքերի բավականին աճ: Զավեշտալին այն է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չպարզաբանեց, թէ ինչու կարմրուկի վարակի օջախներում չի իրականացրել օրենսդրությամբ սահմանված կարգով իր գործառույթները.....
Հասկանալի էր, որ տեսչական մարմինը անգամ չի անհանգստացրել այն բժշկական կենտրոնին, որից սկսվել էր վարակի տարածումը (բոլոր պաշտոնական գրառումները հրապարակվել են):
Եվ այսօր հայտնի դարձավ, որ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում կարմրուկի բռնկում է և վարակի փոխանցողները այս դեպքում ևս բուժաշխատողներն են: Լինելով բժիշկ-ֆթիզիատոր, չեմ կարող չարձանագրել, որ բուժվող հիվանդների համար, որոնք ունեն օրգանիզմի դիմադրողականության խիստ անկում, ինչ ճակատագրական ռիսկեր է առաջանում կարմրուկով հիվանդանալը: Շատ տարակուսելի է հիվանդ բուժաշխատողին Թոքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պահելը ՝ վտանգելով և բուժաշխատողի, և մնացած հիվանդների կյանքը: Հուսամ ՀՀ առողջապահության համակարգում կգտնվեն պրոֆեսիոնալներ, որոնք իրենց մասնագիտական «դեմքը» կպահպանեն և կպայքարեն հանուն հիվանդների առողջությանը, այլ ոչ մասնավոր անձերի բարորությանը.......
Հ.Գ. Հուսամ այս անգամ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կկատարի իր պատշաճ վերահսկողական գործառույթները, չնայած այն հանգամանքին, որ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն ԱՆ ենթակայության է»: