Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2005 թվականի օգոստոսին մահացած կենսաթոշակառու Ռոզա Հովակիմի Մելքոնյանը 2009 թվականի հունիսին դիմում է գրել եւ ստացել 1 միլիոն 27 հազար 400 դրամի չափով դեպոնենտային վճար: Այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված խախտումները:
Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններից ստուգումներ են իրականացվել 14-ում և բազմաթիվ խախտումներ են արձանագրել: Ըստ նրա` եղել են դեպքեր, երբ սխալ է հաշվարկվել կենսաթոշակառուի ստաժը, խախտվել են վետերանների պատվո վճարների չափերը, օրինակ` որպես Հայրենական պատերազմի մասնակից պատվովճար է ստացել 1959 թվականին ծնված անձը:
Իսկ այն հարցին, թե ո՞ւմ գրպանն են գնացել այդ գումարները եւ գրանցված խախտումների համար, արդյո՞ք, սոցապ ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին պատասխանատվության կկանչեն, Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Իմ խնդիրը չէ այսօր հայտարարել կամ ասել` ո՞ ւմ գրպանն է գնացել կամ ո՞ ւր է գնացել: Իմ խնդիրն այն է, որ ես` որպես ՎՊ նախագահ, ստանալով այդքան մեծածավալ ստուգումներ, վերահսկողություն իրականացնելու հանձնարարություն, կարող եմ ընդամենը բնութագրել խախտումները, և մենք, ի պատիվ մեր աշխատակիցների, այդ խախտումներն ամբողջապես բացահայտել ենք»: