|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի պետնախարար եւ փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ելույթ ունենալով Ստամբուլում անցկացվող` աշխարհի ներկա եւ նախկին առաջնորդների գագաթաժողովում, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:
«Անկարան շարունակում է հետամուտ լինել «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը եւ կողմնակից է տարածաշրջանային ու, ընդհանրապես, համաշխարհային խաղաղությանը»,- ասել է Բյուլենթ Արընչը` նշելով, որ Թուրքիան Հայաստանի հետ խնդիրներ ունի եւ կամենում է ու պարտավոր է լուծել դրանք. տեղեկացնում է թուրքական Habergec լրատվական գործակալությունը:
Պետնախարարը նաեւ հայտարարել է. «Անցյալում այս հողերում հայեր են ապրել, ընդ որում` մեծ թվով: Կառավարությունում հայ նախարարներ են եղել: Ունեցել ենք հայ երաժիշտներ: Մեր պալատները կառուցող ճարտարապետները հայ են եղել: Նրանք բոլորն էլ այս երկրի հարստությունն էին: Նրանք գնացին, ու մենք զրկվեցինք մեր այդ հարստությունից»:
Արընչը նշել է, որ անկախ այն բանից, թե ովքեր են մեղավոր, Թուրքիան ջանալու է կարգավորել իր հարաբերությունները հարեւան Հայաստանի հետ: