|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիայում ձերբակալվել են մի խումբ անձինք, որոնք հայրենական պաշտպանական ծրագրերի մասին տեղեկատվություն են փոխանցել օտարերկրյա ընկերությունների. հայտնում է Anadolu-ն:
Անկարայի դատախազության տվյալներով՝ ձերբակալությունն իրականացրել են Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) և ոստիկանության Անկարայի վարչությունը:
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է վեց անձ, այդ թվում՝ նախագահի աշխատակազմին կից պաշտպանական արդյունաբերության վարչության նախկին աշխատակից:
Դատախազությունը նշել է, որ մի խումբ անձանց գործողությունները դիտարկվել են ամբողջ տարվա ընթացքում:
Ձերբակալվածները ներգրավված են պաշտպանական նախագծերի մրցույթների հետ կապված խարդախությունների մեջ: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա ընկերություններին տեղեկատվություն են տրամադրել պաշտպանական արդյունաբերության վարչության նախագծերի, մրցույթների, գնանշումների և մատակարարման շղթաների վերաբերյալ, ինչը շահավետ դիրք է ապահովել այս ընկերությունների համար՝ մրցակիցների համեմատ: