կարևոր
466 դիտում, 58 րոպե առաջ - 2026-08-17 12:41
Հասարակություն

«Թքած ունենալու» մասին խոսելիս՝ հիշեք, որ վերջին 8 տարիների ընթացքում Հայոց պատմության սև էջերը տեսել ենք, հազարավոր զոհեր ենք տեսել․ Վարդևանյանը՝ ՔՊ-ին

«Վերջին 8 տարիները մի շատ հետաքրքիր ելակետ ունեն, դրանք քրեական գործերն են։ Պատկերացրեց, որ Դավիթ Ղազինյանը, ինչպես հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ,  2026 թվականի հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը Հակակառուպցիոն կոմիտեի հայտնի յութուբյան էջից տեղեկանում է, որ իր վերաբերյալ կա քրեկան գործ»,-իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյան։

Նա նշեց, որ իր հիշատակած գործի հիմքը կանանց խոսակցությունն է, որտեղ հնչում է Ղազինյանի անունը։

Նա հիշեցրեց, որ այդ քրեական գործն ընթացք է տրվում այն ժամանակ, երբ ընտրություններ էին, այնուհետև վերահաշվարկ էր կատարվում։

«Դավիթ Ղազինյանը սպասեց, ներկայացված ԿԸՀ, այնոհետև դատարան, որից հետո կալանավորվեց»,-ասաց Վարդևանյանը՝ շեշտելով Ղազինյանի պատասխանատու վարքագիծը իր ընտրողների և հանրության առաջ, բայց կալանավորվում է 2 ամսով՝ ոչ պատշաճ վարքագծի կասկածով։

Անդրադառնալով քրեական վարույթին՝ Վարդևանյանն ասաց. «Դավիթ Ղազինյանը ապօրինի քաղաքական բնույթի կալանքից ազատվել է, անձին կալանքից հետո կրկին կալանավորելու հարց բարձրացնելու համար պետք է լինի նոր էական հանգամանք կոնկրետ գործով ոչ պատշաճ վարքագծի տեսանկյունից»։

ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ Ղազինյանի դեպքում այն կարող է լինել միայն այն դեպում, եթե պատգամավոր լինելն ինքնին ոչ պատշաճ վարքագիծ է դիտարկվում։

«Թքած ունենալու մասին պետք չէ երբևե խոսա վերջին 8 տարվա ընթացքում պատասխանատվությունը կրող իշխանության որևէ ներկայացուցիչ»,-ասաց Վարդևանյանը, և շեշտելով, որ այս տարիների ընթացքում մենք տեսել ենք հայոց պատմության ամենածան ու սև էջերը, հազարվոր զոհեր են եղել․

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը նշելով, որ երբ ՔՊ-ականները «թքած ունենլու» մասին են խոսում, պետք է մտածեն, որ կարող է մարդիկ հիշեն թե ինչպես էին զոհված հերոսների դիակները լցված սառեցվող սենյակում։