Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվա կատարած այցի ընթացքում չեն կարողացել համոզել Ռուսաստանի իշխանություններին՝ հունիսի 2-ին ամբողջությամբ վերսկսել թռիչքները երկրների միջև, սակայն թռիչքների արգելքը կարող է վերացվել հունիսի 15-ին․ հայտնում է Bloomberg- ը՝ վկայակոչելով թուրքական պատվիրակության անդամներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 17-ին Մոսկվա էր այցելել թուրքական պատվիրակություն՝ մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Էրսոյի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի և առողջապահության փոխնախարար Թոլգա Տոլունայի գլխավորությամբ: Նրանք պատրաստվում էին բանակցել Ռուսաստանի իշխանությունների հետ հունիսի 1-ից հետո չվերթերի սահմանափակումները վերացնելու մասին:
Այցից հետո Քալընը նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանից թռիչքներ վերսկսելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին. հաղորդում է Bloomberg-ը: Նա հավելել է, որ թռիչքների վերսկսման ժամկետները կորոշվեն մոտ ապագայում:
Բանակցությունների ընթացքի մասին տեղեկացված պաշտոնյաներից մեկը գործակալությանը հայտնել է, որ թռիչքների արգելքը չի վերացվի հունիսի 1-ին, իսկ թռիչքների ամենավաղ մեկնարկի ամսաթիվը կարող է լինել հունիսի 15-ը:
Էրսոյն իր հերթին նշել է, որ «թռիչքները վերսկսելու՝ թուրքական պատվիրակության խնդրանքը դրական է գնահատվել Ռուսաստանի իշխանությունների կողմից, սակայն պաշտոնյաները մի փոքր ժամանակ են խնդրել տեղում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը գնահատելու և վերջնական որոշում կայացնելու համար»:
Ռուսաստանը ապրիլի 15-ից հունիսի 1-ը սահմանափակել էր Թուրքիայի հետ օդային երթևեկությունը, տուրօպերատորներին արգելվում է այնտեղ ուղեգրեր վաճառել՝ կապված այս երկրում COVID-19-ով վարակվածության ցուցանիշի հետ:
Երկուշաբթի, ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի և Էրսոյի բանակցությունների արդյունքում, Ռուսաստանի իշխանությունները որոշել են մասնագետներ ուղարկել Թուրքիա՝ ուսումնասիրելու հանգստավայրերում համաճարակաբանական իրավիճակը և թռիչքները վերսկսելու հեռանկարները: Հանդիպման ընթացքում որոշվել է նաև մշակել գործողությունների համատեղ ծրագիր, որը սահմանում է փոխադարձ զբոսաշրջային ուղևորությունների վերսկսման պայմանները: