|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
«Արսենալի» նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի պահվածքի և արտահայտությունների համար. հայտնում է championat.ru-ն:
Վերջինս քննադատել է ՉԼ-ի 1/8 եզրափակիչի «Բարսելոնայի» հետ հանդիպումը սպասարկող մրցավար Մասիմո Բուզակային: Շվեյցարացի մասնագետը 2-րդ դեղին քարտը ցույց տվեց հարձակվող Ռոբին վան Պերսիին սուլոցից հետո հարվածի համար, ինչն էլ առաջացրել էր «Արսենալի» զայրույթը: Եզրափակիչ սուլոցից հետո Վենգերը զայրացած ինչ-որ բան է ասել Բուզակային, և նրանց շփումը շարունակվել է տրիբունայից այն կողմ: Բացառված չէ, որ նա իր պահվածքի համար պատժվի:
«Մենք Բուզակայի և խաղի պատվիրակության զեկույցներին ենք սպասում: Եթե դրանցում խախտումներ նշվեն, կարգապահական կոմիտեն կարող է հետաքննություն սկսել»,- ասել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը: