կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-01 09:55
Քաղաքական

Աղմկահարույց զեկույցի հեղինակը գալու է Հայաստան և ԼՂ. «Հայկական ժամանակ»

Աղմկահարույց զեկույցի հեղինակը գալու է Հայաստան և ԼՂ. «Հայկական ժամանակ»

«ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով պիտի պատրաստի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց անունը կրող զեկույցը, մայիսին գալու է Հայաստան և ԼՂ։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Բրիտանացի պատգամավորն անցյալ ամիս փաստահավաք առաքելությամբ Ադրբեջանում էր, իսկ Հայաստանն ու ԼՂՀ-ն որոշել էին բոյկոտել Ուոլթերին:

 

Երեկ, երբ մեր թղթակիցը ԱԺ փոխնախագահից հարցրել է՝ փաստորեն, հայկական կողմը, այդուամենայնիվ, ընդունելո՞ւ է Ուոլթերին, Նաղդալյանը պատասխանել է. «Ինքը մայիսին գալու համար դիմել է, որպես ԵԽ պատվիրակ, որպես բրիտանացի պատգամավոր, որը այցելում է տարածաշրջան, մենք, հավանաբար, ընդունելու ենք և հանդիպելու ենք պարոն Ուոլթերի հետ, թեև մեր մյուս որոշումը այս զեկույցի շրջանակներում համագործակցությանը չմասնակցել, մնացել է ուժի մեջ»: Սպասվում էր, որ Ադրբեջանում հավաքած նյութերը Ուոլթերը կներկայացնի ապրիլի 20-ին սպասվող քաղաքական կոմիտեի նիստում, թեև Նաղդալյանը երեկ չի բացառել, որ բրիտանացին սպասի ՀՀ ու ԼՂՀ այցելությունների ավարտին»,– գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։