Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում մամուլի ասուլիս տվեց ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին: Նա խոսեց հիմնականում ԼՂ հակամարտության, «Բռնության սրացումը ԼՂ-ում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» վերնագրով զեկույցի, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ու Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների մասին:
Նա շեշտեց, որ իր համար կարևոր էր Հայաստան գալը եւ հանդիպումները մարդկանց ու քաղաքական գործիչների հետ: Անն Բրասերին նախ խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին` ասելով, որ գործընթացին քաջատեղյակ է: «Այդ փոփոխությունները քաղաքական ընտրության մասին են: Կարևոր է, որ նման ընտրության պարագայում ապահովվի համակարծություն դիրքորոշումների միջև: Ինչպիսի ընտրություն էլ կատարվի, կարևոր է, որ այն ծառայի երկրին»,- ասաց նա:
ԼՂ հակամարտության մասին խոսելիս նա նշեց, որ այն լուրջ մտահոգություն է իրենց համար, քանի որ ԵԽ անդամ երկրների ժողովուրդների մասին է խոսքը: «Միակ լուծումը պետք է գտնել երկխոսության միջոցով: Բռնությունը չի կարող ոչ մի հակամարտության պատասխան լինել: Պետք է աջակցենք ՄԽ գործընթացին, որն անում է ամեն ինչ հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասաց Անն Բրասերին:
Նա նշեց, որ ԵԽԽՎ-ն մշակելու է զեկույց ԼՂ հակամարտության վերաբերյալ: ԵԽԽՎ նախագահի խոսքով՝ իրենց նպատակը ոչ թե Մինսկի խմբի գործընթացին միջամտելն է, այլ լուծումներ որոնելուն նպաստելը: Նա հույս հայտնեց, որ հայկական կողմն ակտիվորեն կմասնակցի զեկույցի պատրաստման գործընթացին, որպեսզի երաշխավորվի զեկույցի պատրաստման հավասակշռված մոտեցումը:
Նշենք, որ հայկական կողմը դեմ է զեկույցի վերնագրին և պահանջում է փոխել այդ ձևակերպումը: Զեկույցի վերնագիրն է` «Բռնության սրացումը ԼՂ-ում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում»:
Ի դեպ, Բրասերին չպատասխանեց լրագրողների և ոչ մի հարցի՝ ասելով, որ ժամանակ չունի: