կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-02 12:17
Սպորտ

Հայ հրաձիգները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայ հրաձիգները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Մարտի 6-12-ը  Սլովենիայի Մարիբոր քաղաքում տեղի է ունենալու հրաձգության Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանից մասնակցելու է 13 մարզիկ. հրացան զենքաձևից՝ Սուրեն Բերյանը, Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը,Նարեկ Ադամյանը,Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձև՝ Նորայր Առաքելյանը ,Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, վազող թիրախ զենքաձև՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը:

ՀՀ հրաձգության հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից: