կարևոր
3118 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-02 16:33
Հասարակություն

Հայ շախմատիստները կմասնակցեն Անթալիայում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Հայ շախմատիստները կմասնակցեն Անթալիայում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Նոյեմբերի 5-15-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթանալու է Եվրոպայի 2022թ․-ի պատանեկան առաջնությունը, որին իրենց մասնակցությունն են ունենալու մեր շախմատիստները։

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այս օրերին Ծաղկաձորում ակտիվ ընթանում էր ուսումնամարզական հավաք, որի ընթացքում մեր պատանի շախմատիսների համար շախմատի կանոնների վերաբերյալ կազմակերպվել էր հատուկ սեմինար-դասընթաց, որը վարում էր միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը։