Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Մայիսի 3-13-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում տեղի կունենա մինչև 20 տարեկանների ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանը կներկայացնեն անցյալ տարվա Եվրոպայի, աշխարհի պատանիների չեմպիոն և հնգակի ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը (77 կգ , Սամաղար), պատանիների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը ( + 105 կգ , Գյումրի) և Եվրոպայի աղջիկների կրկնակի չեմպիոն Իզաբելա Յայլյանը (58 կգ , Երևան):
Պատվիրակության ղեկավարն է ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, իսկ թիմի մարզիչն է քասախցի Մելիք Ղուկասյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին