կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-09 15:48
Սպորտ

Հայ սամբիստները կմասնակցեն Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությանը

Հայ սամբիստները կմասնակցեն Եվրոպայի պատանիների և երիտասարդների  առաջնությանը
Հայ սամբիստները կմասնակցեն ապրիլի 11-ից 15-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությանը: Հայաստանը ներկայացնելու են 21 մարզիկներ:
Երիտասարդների հավաքականի կազմում ընդգրկված են Ջիվան Ղազարյանը (48կգ), Գրիգոր Մխիթարյան (52կգ), Մաքսիմ Մանուկյանը (57կգ), Արթուր Սահակյանը (62կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68կգ), Արթուր Հակոբյանը (74կգ), Մինաս Մադոյանը (82կգ), Սեյրան Սահակյանը (90կգ), Ռազմիկ Հովհաննիսյանը (100կգ), Գարեգին Կիրակոսյանը (+100կգ) և աղջիկներից՝ Ռոզա Խաչատրյանը (52 կգ):
Պատանիների հավաքականում ընդգրկված են Դավիթ Խաչատրյանը (48կգ),Կարեն Մինասյանը (52կգ), Ստեփան Սարգսյանը (56կգ), Գրիգորի Նիկողոսյանը (60կգ), Հարություն Առաքելյանը (65կգ), Արթուր Հովհաննիսյանը (70կգ), Գոռ Ավագյանը (75կգ), Սամվել Հակոբյանը (81կգ), Էդիկ Պետրոսյանը (87կգ), Ալբերտ Սարգսյանը (+87կգ) և աղջիկներից՝ Քնարիկ Ստամբուլցյանը (40կգ):
Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Արևիկ Կարապետյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: