կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-26 01:40
Քաղաքական

Հայաստանում այլեւս մարտի 1 չի լինի

Հայաստանում այլեւս մարտի 1 չի լինի

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ` ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքը հանգրվանային է լինելու, մասնակիցների թիվն էլ` շատ, որովհետեւ «Հայաստանում ստեղծվել է աննախադեպ մի իրավիճակ, այն հանգեցրել է քաղաքական տրամադրությունների այնպիսի արմատականացման, որը երբեք չի եղել»,- ասաց նա եւ ավելացրեց, որ արմատական տրամադրություններն աճել են նաեւ ուսանողության շրջանում:

 

ՀԱԿ համակարգողի խոսքերով` այս հանրահավաքը հատկապես կարեւոր է նրանով, որ անցկացվելու է աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունների եւ բռնապետությունների տապալման ֆոնին: Եվ եթե 2008-ի մարտի մեկին միջազգային հանրությունը քնած էր ու չէր արձագանքում «փոքրիկ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին», ապա հիմա արդեն արթնացել է: «Միջազգային հանրությունը սկսել է հասկանալ, որ մարդասպան բռնապետները, սեփական ժողովրդի դեմ ուժ կիրառող ղեկավարները տեղ չունեն ժողովրդի կյանքում»,- նշեց նա:

 

Լեւոն Զուրաբյանը համոզված է` մարտի 1-ին իրենք ցույց են տալու, որ Հայաստանում այլեւս չեն կարող մարտի 1-եր կրկնվել:

 

ՀԱԿ-ը սկսելու է հանրահավաքային մի շարք, որը կլինի «իշխանությունների վերջին շանսը` նորմալ, բանակցային պրոցեսի սահմաններում մեր նպատակներին հասնելու համար»: