կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 23:51
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 2-8-ը հայտնաբերվել է ոչ սթափ 108 վարորդ, որից 85-ը` մարտի 8-ին

Մարտի 2-ից 8-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 73 մեքենա։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 94 մեքենա, որոնց վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 43, թաղանթապատված դիմապակիով` 45, առանց համարանիշի՝ 2 տրանսպորտային միջոց։

Հատկանշական է, որ ոչ սթափ վարորդներից 85-ը հայտնաբերվել են մարտի 8-ին, չնայած ոստիկանությունը բացմիցս հորդորել էր զերծ մնալ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելուց, որ չմթագներ օրվա տնոկանությունը։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը կարող է հանգեցնել վարորդական իրավունքից զրկման, իսկ վարորդական իրավունք չունեցող անձանց կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։