Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի օրակարգին անցնելուց առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցույան ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ կողմ են այն առաջարկին, որ բոլոր խմբակցություններից խումբ ստեղծվի` մասնակցելու ԸՕ նախագծի քննարկմանը:
«Հանրապետական կուսակցությունը դեմ չէ այդ առաջարկին: Մարտի 18-ի լսումներից հետո, եթե լինի դրա անհրաժեշտությունը` ստեղծել աշխատանքային խումբ, որում ներկայացված կլինեն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, կկազմակերպենք քննարկումներ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ ԸՕ քննարկմանը արտախորհրդարանական ուժերի մասնակցությունն ապահովելու համար մարտի 22-ին կկազմակերպվի ևս մեկ լսում, որին ներկա կլինեն քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ԸՕ քննարկման հետ կապված նշեց, որ խորհրդարանական ուժերի հետ լսումները կանցկացվեն մարտի 18-ին՝ 334 դահլիճում, իսկ մարտի 22-ին արտախորհրդարանական ուժերի համար լսումները կանցկացվեն լիագումար նիստերի դահլիճում: Նա հույս հայտնեց, որ քննարկումների արդյունքում կձևավորվի կառուցողական մթնոլորտ` փոխհամաձայնության վրա հիմնված: