կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-02 02:26
Քաղաքական

Մարտի 1-ը դաս պիտի լինի

Մարտի 1-ը դաս պիտի լինի

Կարևորն այն է, որ 2008-ի  մարտի 1-ը դաս լինի և մարդիկ չգնան ընդհարման, որ հասարակության, երկրի ներսում ընդհարումներ ու խնդիրներ չլինեն. լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին` ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Նա նշեց, որ մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ, եթե ընդհարումներ ու քաղաքացիական կռիվներ լինեն, ամեն ինչ ձնագնդի պես կմեծանա:

Ռազմիկ Զոհրաբյանը Մարտի 1-ի համար մեղադրեց թե’ իշխանությանը, թե' ընդդիմությանը, քանի որ միակողմանի կռիվ չի լինում:

«Կռիվը երկու կողմից է եղել, և երկու կողմից էլ սխալներ կան: Հարկավոր է սխալները չկրկնել և շտկել դրանք»,- ասաց նա, հետո էլ, որպես օրինակ, նշեց ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը, երբ  ոստիկանությունն ընդառաջեց, և Ազատության հրապարակը տրամադրվեց հանրահավաքի մասնակիցներին:

Անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին` ՀՀԿ փոխնախագահը չբացառեց, որ շուտով ազատ կարձակվեն նաև Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը, քանի որ նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ժամկետը մոտենում է: «Նրանց էլ հերթը կհասնի, ջոկողություն չի լինի»,- հայտարարեց նա: