Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե կառավարությունն իսկապես հավատում է մեր ներքին շուկայի վրա միջազգային գների ազդեցությանը, իսկ դա այդպես է, ապա ցածր եկամտի քաղաքականություն վարելը սխալ է, քանի որ այդ պայմաններում մենք էլ ավելի ենք աղքատացնում քաղաքացիներին եւ խրախուսում ենք արտագաղթը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյան:
Նա հավելեց, որ կարծես վերադառնում ենք 20 տարի առաջվա իրավիճակին, երբ կային գործիչներ, որ ասում էին, թե Հայաստանն այդքան մեծ թվով մարդ կերակրել չի կարող, թող գնան դրսում աշխատեն:
Ըստ Նռանյանի` առաջարկությունները բազմազան են, սակայն ԿԲ-ն փորձում է զսպել գնաճը դրամի զանգվածի կառավարման միջոցով, ինչը, պատգամավորի կարծիքով, անհեթեթություն է եւ արդեն ապացուցել է իր ձախողված լինելը. «Այսօր կառավարությունը, փաստորեն, զսպում է քաղաքացիների եկամուտը, զսպում է տնտեսական աճը, նվազեցնում է շրջանառու միջոցները տնտեսության մեջ, որպեսզի պայքարի գնաճի դեմ, այնինչ պետք է անի հակառակը»:
Ինչ վերաբերում է տարբեր ապրանքների գների բարձրացմանը, ապա պատգամավորը նշում է, որ շատ դժվար է, կառավարական լծակներ չունենալով, կարգավորել այդ խնդիրները: Ըստ նրա` իրականում ամբողջ տեղեկատվությունն այսօր կուտակված է կառավարության, ԿԲ-ի, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոտ, սակայն այդ գործիքներից որեւէ մեկի կիրառումը դեռեւս բավարար չէ, որպեսզի հնարավոր լինի զսպել գնաճը:
«Ես ուզում եմ զերծ մնալ որեւէ կողմին մեղադրելուց, այլ առաջարկում եմ, որ կառավարությունը, բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, զբաղվի իր ուղղակի գործառույթներով եւ մեղքը չբարդի այս կամ այն ուժի կամ տնտեսվարողի վրա»,- նշեց Նռանյանը: