Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լեռնային Ղարաբաղ, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իրավաբանները կգրեն, բայց իրավաբանները քաղաքական պատվեր են կատարում։ Վերջին փաստաթուղթը, որը ներկայացվել էր այս խորհրդարան, դա բյուջեի նախագիծն էր, հանձնաժողովում քննարկումից հետո հանրապետություն բառը դուրս եկավ։ Ամբողջ աշխարհում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ խոսում է Հայաստանի կառավարությունը եւ Ադրբեջանի կառավարությունը։ Օրինակ՝ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կարծես դեկտեմբերի 12-ին հայտարարություն էր տարածել, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա»,-Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում