Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Որքանո՞վ է կառավարության գործունեությունը համապատասխանում հնգամյա հաստատված ծրագրին, օրինակ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ծրագրում գրված է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ՀԱՊԿ-ի աշխատանքներում, ԱԳՆ կատարողականում գրված է ճիշտ հակառակը՝ գործնականում կառավարությունը սառեցրել է իր ակտիվությունը ՀԱՊԿ-ում»։
Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց․ «Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց ազդեցությամբ, չնայած մեր ջանքերի, առանձին բաներ կատարելը դարձել է անհնար։ ՀՀ- ի վրա տեղի է ունեցել հարձակում, խախտվել են ՀՀ սահմանները և ՀԱՊԿ-ը իր պարտավորություններին համարժեք, համահունչ չի արձագանքել։ Տեղի չի ունեցել անգամ հրապարակային փաստի ընդունում, որ ոտնահարվել են ՀՀ ինքիշխան տարածքները... Դուք ո՞ւմ կողմից եք, ՀԱՊԿ-ի, որը չի ուզում՝ ասի, որ ՀՀ սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որը, մեղմ ասած, չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում այդ փաստը»։
Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ նա ԱԺ-ի կողմից է և խորհրդարանական երկրում երբ ծրագիր է ընդունվում, ապա կառավարությունը պետք է այն իրականացնի, իսկ խնդիրները պետք էր լուծել ՀԱՊԿ-ում ակտիվությամբ, այլ ոչ թե հակառակը»,- արձագանքեց Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։