Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-04-04 10:24
Հասարակություն

Արցախից զանգերը դեպի Հայաստան և հակառակն այսուհետ կարժենան 5 դրամ

Արցախից զանգերը դեպի Հայաստան և հակառակն այսուհետ կարժենան 5 դրամ

VivaCell-MTS-ը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.«Հարգելի բաժանորդներ, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Վերընշված ուղղություններով SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:

Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում:

«ԱրմենՏել» ընկերությունն էլ  տեղեկացնում է, որ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Բոլոր ելքային SMS-հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ: 

«Յուքոմ» ընկերությունն էլ իր հերթին է տեղեկացնում, որ ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին «Օրանժ Արմենիա») բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ/րոպե սակագինը: