կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-17 14:21
Տնտեսական

Կառավարությունը ոչ թե զարգացնում է տնտեսությունը, այլ մտածված հակառակն է անում

Կառավարությունը ոչ թե զարգացնում է տնտեսությունը, այլ մտածված հակառակն է անում

Տնտեսության զարգացման համար ոչինչ չի արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը եւ հավելեց, որի իր կարծիքով` մտածված հակառակն է արվում, քանի որ չի կարելի խոսել կոռուպցիայից եւ կենտրոնացնել տնտեսությունը:

«Եթե հանրապետությունում, իրոք, պայքար է գնում կոռուպցիայի դեմ, ինչո՞ւ ենք խոշորացնում հողերը, ինչո՞ւ ենք խոշորացնում առեւտուրը, ինչո՞ւ ենք խոշորացնում արդյունաբերությունը: Հիմա գոյություն ունի երեք տեսակի մաքսային բովանդակային ռեժիմ` կան մարդիկ, որ չպիտի մուծեն, կան մարդիկ, որ 50 տոկոս պիտի մուծեն, մարդիկ էլ կան, որ 0 տոկոս պիտի մուծեն»,- նշեց նա:

Հարցին` ի՞նչ պետք է անել` շտկելու ստեղծված իրավիճակը, Բագրատյանը պատասխանեց, որ կոնկրետ այս կառավարության պարագայում ոչինչ էլ պետք չէ անել: «Իսկ եթե կոնկրետ քայլեր եք ուզում, ապա ասեմ. առաջին հերթին` պետք է կարգուկանոն հաստատել մաքսայինում եւ փոխել Կենտրոնական բանկի քաղաքականությունը` չենք կարող անընդհատ ֆինանսավորել դրամի արժեւորումը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարություն գալուց հետո էլ Տիգրան Սարգսյանը շարունակում է աշխատել ԿԲ նախագահի հոգեբանությամբ»,- նշեց նա: