Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այսպիսի խոսք կա՝ ոչնչից նույնիսկ Աստվածները ոչինչ չեն կարող ստեղծել, մեր դատախազությունն ու քննչական մարմիններն ուզում են հակառակը ապացուցել՝ Yerkir.am-ին ասաց «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով փաստաբան Սերգեյ Հարությունյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում։
Գործն այս պահին գտնվում է ապացույցների գնահատման փուլում։
«Նախորդ երկու դատական նիստերին գրեթե 5 ժամի չափ մենք տեսաձայնագրություններն էինք նայում, որտեղ երևում է, որ ամբաստանյալներից որևէ մեկը որևէ ապօրինի գործողություն չի կատարում»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․