Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Բոստանջյանն ասել է այն, ինչ ասել է»,- այսպես պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանն այն հարցին, թե ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում ունի իրենց կուսակցի այն հայտարարության վերաբերյալ, թե 2013 թվականի նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Բ. Մհերյանը մի քիչ վրդովվեց հարցից եւ ասաց, թե «կուտը կերել ենք ու ընկել դրա հետեւից», անընդհատ զանգում ենք, իրեն անհանգստացնում նույն հարցով: Նշեցինք, թե առաջին անգամ ենք դիմում իրեն, ասաց. «Դե դուք չէ, բայց Հայաստանում 780 հատ ժուռնալիստ կա»:
ԲՀԿ մամուլի քարտուղարը նշեց, թե կուսակցությունը կոալիցիոն գործընկերության վերաբերյալ իր դիրքորոշումն արդեն հայտնել է, իսկ Բոստանջյանն էլ, բացի այն, որ հայտարարել է, թե ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ասել է նաեւ, որ դեռ ներկայիս նախագահը չի հայտարարել` արդյո՞ք մյուս նախագահական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը: