Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ ասել եմ երեկվա հարցազրույցում, մեկ անգամ ևս վերհաստատում եմ. բոլոր նրանք ովքեր ինձ, իմ կուսակցությանը, իրական ընդդիմադիր ուժերին, գործիչներին և տասնյակ հազարավոր մարդկանց ասում են պայքարի իմիտացիա եք արել, իրենք արժանի են նրան, ինչ որ ասել եմ:
Իմիջիայլոց, վաղուց պետք է ասած լինեի։ Լավ լյուստրացիա եղավ։ Այո, քաղաքական գործիչը պետք է խոսի զուսպ և կոռեկտ, բայց այս պայմաններում երբեմն անհնարին է:
Ընդդիմությանը ոչ միայն կարելի, այլև անհրաժեշտ է քննադատել և պահանջել: Մշտապես փորձել ենք տարբեր գործիչների սրտացավ քննադատությանն ականջալուր լինել՝ ցանկանալով գտնել օգտակարը՝ մեր քայլերը կազմակերպելու համար:
Շնորհակալ ենք մեզ անկեղծ և առողջ քննադատողներից։ Դուք մեր զինակից ընկերներն եք:
Ընդդիմադիր ուժերի ունեցած ամենամեծ և ամենակարևոր ռեսուրսը բոլոր այն մարդիկ են, ովքեր, չնայած ստեղծված իրավիճակին, չնայած բոլոր բռնաճնշումներին, իրենց մեջ ուժ և կամք են գտել մասնակցելու պայքարին։ Մենք չափազանց մեծ պատասխանատվության զգացում ունենք առաջին հերթին իրենց առջև: Հայրենիք ունենալու համար պայքարի ելած հայ մարդը մեզ համար արժեք է:
Հայաստանի ազգային-ընդդիմադիր դաշտում կան իրական ընդդիմադիր ուժեր, գործիչներ, ովքեր անկեղծորեն և անմնացորդ իրենց հնարավորությունների սահմաններում պայքարում են այս չարիքի իշխանության դեմ՝ մի կողմ դնելով իրենց կուսակցական, անձնական հարցերը: Բայց այս դաշտում կան նաև ուժեր, անհատներ, ովքեր մշտապես թունավորում, պառակտում և ամենաէականը՝ անվստահություն են սերմանում պայքարող ուժերի նկատմամբ::
Այդ ուժերն ու անհատները կիրառվում են պայքարի բոլոր գործիքները, փորձում բոլորիս զրկել մեր ուժի հիմնական աղբյուրից՝ հանրային վստահությունից:
Իսկ Հայաստանի թշնամիների՝ այդ թվում օրվա իշխանության երազանքն է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրում զրո վստահություն ունենան ազգային ուժերը և գործիչները։ Նրանք տենչում են ամայացնել ընդդիմադիր դաշտը՝ պարարտ հող նախապատրաստել նոր կապիտուլիայիայի համար:
Հենց դրա համար է մեր հանրային դաշտը ողողվել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հաստիքային աշխատավարձ ստացող դեմքերով, որոնք երբեմն հանդես են գալիս որպես ընդդիմադիրներ:
Այս մարդկանց միակ գործը Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործող ուժերի և անհատների վարկաբեկումն ու նրանց նկատմամբ ստեղծված հանրային վստահության մսխումն է:
Նայեք ձեր շուրջբոլորը, թերթեք ձեր սոցցանցերի էջերը և դուք կհանդիպեք բազմաթիվ այդպիսիներին:
Այս մարդկանց գործը չի կարելի շփոթել քննադատության հետ։ Նրանց նպատակը և մղումներն այլն են: Հետևաբար, մեր պարտականությունն է նաև հանրությանը զգուշացնել այս վտանգների մասին:
Ցավում եմ, որ այս իրավիճակում անդրադառնում եմ նման հարցերի։ Գիտեք, որ երբեք ուշադրության չեմ արժանացրել այդ տեսակին, բայց երբեմն իրերը պետք է կոչել իրենց անուններով և կանխել մանիպուլյացիաները:
Այլևս անհանդուրժող պետք է լինենք դիտավորյալ հայ մարդու պայքարն արժեզրկող, հանրության շրջանում հիասթափության ալիք ձևավորողների նկատմամբ:
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ