Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Առավոտը» գրում է. «Երբ Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հեռանում էր քաղաքապետի պաշտոնից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այդ շրջանում հասարակական հնչեղություն ստացած` Օղակաձեւ զբոսայգում սրճարանների կառուցման խնդրին, ասաց, որ փորձել է պայքարել ապօրինությունների դեմ ու չի կարողացել. չի հաջողել, իրեն թույլ չեն տվել: Այդ ժամանակ Ռոբերտ Նազարյանը չմանրամասնեց, թե ովքե՞ր թույլ չեն տվել եւ ինչո՞ւ չի կարողացել իրագործել իր ցանկությունը:
Օրերս Aravot.am-ը պարոն Նազարյանին խնդրեց այժմ փոքր-ինչ բացել փակագծերը` նկատի առնելով, որ այդ ժամանակաշրջանի իրադարձություններից բավական շատ տարիներ են անցել: «Վաղեմության ժամկետը նշանակություն չունի, ես եթե ցանկանում եմ ինչ-որ բան ասել, ասում եմ ցանկացած պահի: Բավարարվենք նրանով, ինչ ասել եմ այն ժամանակ եւ ինչը կրկնում եմ այսօր»,- ասաց Ռոբերտ Նազարյանը: