կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-19 20:53
Հասարակություն

Լուկաշենկոն որոշ բաներ ասել է, բայց չի պատմել, թե ես ինչ եմ ասել․ Փաշինյան

Լուկաշենկոն որոշ բաներ ասել է, բայց չի պատմել, թե ես ինչ եմ ասել․ Փաշինյան

Պարոն Լուկաշենկոն որոշ բաներ ասել է, բայց չի պատմել, թե ես ինչ եմ ասել. Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե ինքը Նիկոլ Փաշինյանին հարցրել է` ինչո՞ւ զենքի վաճառքի հարցը չի բարձրացնում նաև ՌԴ նախագահի առաջ:

«Պարոն Լուկաշենկոն ասում է՝ ես այս ասացի, այսպես ասացի, այնպես ասացի, բայց նա չի ասում՝ ես ինչ ասացի: Ես ամսի 7-ին եկել եմ, հարցրել են խոսակցություն եղել է, թե ոչ, ես ասել եմ, որ այո խոսել եմ, մանրամասները չեմ ներկայացրել, որովհետև դռնփակ նիստից կոռեկտ չեմ համարում մանրամասներ ներկայացնել, բայց վերջում ասել եմ, որ բավարարաված եմ այդ խոսակցությունից: Հիմա էլ եմ հաստատում, որ բավարարված եմ և այդ խոսակցությունն իմ կողմից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն այդ խոսակցությունից  և բավարարվելու համար դեռ պետք է երկար դրա մասին խոսեն, դա այլ թեմա է»,-նշել է Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե այդուհանդերձ ՀՀ վարչապետը զիենքի վաճառքի մասին ՌԴ նախագահի հետ խոսել է, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Իմ մամուլի խոսնակը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ մեր շփումներում պարբերաբար այդ հարցը բարձրացվել է և նաև տեղում:  Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Լուկաշենկոյի հարցերին տեղում տրվել են շատ կոնկրետ և սպառիչ պատասխաններ և ես, անկեղծ ասած, տպավորություն ունեի, որ պարոն Լուկաշենկոն բավարարված է այդ պատասխաններով, և իմ կարծիքով՝ բոլոր ներկաները այդպիսի տպավորություն ունեին, հետո ի՞նչ է եղել, չեմ կարող ասել»,-ասաց նա: