|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ նախագահի որոշմամբ այսօր հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգին անդրադարձել էի նախորդիվ: Օրակարգում ընդգրկված նախագծերն այնչափ տարակուսելի էին, որ տեխնիկանան և ընթացակարգային իրավակարգավորումների խախտումներին անդրադառնալն անգամ ավելորդ էր և անիմաստ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Միևնույն է՝ անում են այն, ինչ ուզում են, ոչ թե այն, ինչ սահմանված կամ թույատրելի է օրենքով, և անգամ առանձնապես ջանք չի գործադրվում ցանկությունները փոքր-ինչ համապատասխանեցնել առկա իրավակարգավորումներին:
Եթե կայանար Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը, ականատես էինք լինելու անավավեր ճանաչելու ենթակա մի շարք լրացուցիչ իրավական ակտերի:
Թույլ էին տրվել արտահերթ նիստ հրավիրելու և օրակարգային հարցերին առնչվող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի խախտումներ: Այնուամենայնիվ, սպասենք զարգացումների, թե երբ մեր իշխանավոր օրենսդիրները կկողմնորոշվեն իրենց անելիքներում, այնուհետև կրկին անդրադարձ կկատարեմ», -գրել է նա: