կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 12:07
Հասարակություն

Ամենամեծ պրոբլեմն այն է, որ չունենք գնահատական` ինչ ասել է աղետի գոտի, ինչ միջոցներ են անհրաժեշտ այդ խնդիրը լուծելու համար. Նիկոլ Փաշինյան

Ամենամեծ պրոբլեմն այն է, որ չունենք գնահատական` ինչ ասել է աղետի գոտի, ինչ միջոցներ են անհրաժեշտ այդ խնդիրը լուծելու համար. Նիկոլ Փաշինյան

Աղետից 30 տարի անց կարող ենք արձանագրել, որ մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք չունենք գնահատական` ինչ ասել է աղետի գոտի, ինչ ծավալի մասին է  խոսքը, ինչ միջոցներ են անհրաժեշտ այդ խնդիրը լուծելու համար, ընդ որում միայն բնակաշինարարության մասին չէ խոսքը: Այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ընթացող կառավարության արտագնա արտահերթ նիստում:

Նա քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանից հետաքրքրվեց, թե պետությունն աղտեի գոտում քանի ընտանիքի հանդեպ ունի պարտավորություն: Էլոյանը նշեց, թե 498:

Փաշինյանն արձագանքեց. «Ես հիշում եմ, որ այս թվերի վերաբերյալ կար որոշակի տարաձայնություններ, վեճեր: Եթե մենք 498 ըտնաիքի հարցը լուծում ենք, պետության պարտավորությունների շրջանակում այդ հարցը կարո՞ղ ենք համարել լուծված»:

Էլոյանն էլ ասաց, որ բացի այդ հաշվառված 498 ընտանիքից կա ևս 4000 ընտանիք, որոնք չեն բնակվում շենքերում, այլ բնակվում են տնակներում: Ըստ Էլոյանի` դեռ հաշվարկված չէ, արդյոք այդ 4000 ընտանիքից քանիսի հանդեպ է որ պետությունը ունի պարտավորություն:

Փաշինյանը հետարքրքվեց այդ 4000-ին քանիսի՞ հանդեպ պետությունն ունի պարտավորություն:

«Միանշանակ հարց չէ, պետք է կատարվի փաստագրման աշխատանքներ: Հնարավոր չէ բոլոր 4 հազարը դասել ինչ-որ մի ենթախմբի, որ տուժել են աղետից: Կան մարդիկ ովքեր տուժած են, կան ընտանիքներ, որ ստացել են բնակարան բայց վարձով են տալիս: 2019-ին պետք է փաստենք ամբողջը»,- ասաց Էլոյանը:

Փաշինյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչու  փաստագրված չէ 4000 ընտնիքների հանդեպ հնարավոր պարտավորությունները: «Ի՞նչ մեխանիզմներով ու ի՞նչ ժամկլետներով դա պետք է իրականացվեն»,- հարցրեց նա:

Բալասանյանն էլ նշեց, որ Գյումրիում հստակ 2856 տնակ կա: «1014 գրանցված ցուցակ ունենք հիմա: Այն ժամանակ դուրս են մնացել այդ մարդիկ, որովհետև չեն ներկայացրել փաստաթղթեր: Եղել են ընտանիքներ որով մի մասը տեղափոխվել է բնակարան, մի մասը մնացել տնակում կառավարության որոշմամբ, կան մարդիկ, ովքեր տեղափոխվել են Գյումրի տնակ են գնել և հաշվառվել են: Կան նաև մարդիկ, որոնք ասում են վարձակալություն են վերցրել տնակները 451 տնակում մարդ չի բնակվում: Այս տարիների ընթացքում ամեն ինչ արել ենք, որ չլինեն տնակներ: Երեկ 21 բնակարան ենք տվել: Բայց եթե այս տեմպերով գնանք երկար ժամանակ է անհրաժեշտ: Քաղաքաշինության կոմտիեն, տաածքայինը, քաղաքապետարանը մարզպետարանը իրար հետ աշխատանք տանեն, վեվերջնական վերլուծություն կատարենք բովանդակային և հասկանանք` ինչ է: Հետո Ձեզ կասենք հտսակ, վերջնական թիվը»,- ասաց Բալասանյանը:

Ես ճի՞շտ եմ հասկանում, որ մենք այս գնահատականը չունենք: Էլոյանը նշեց, որ  ասել, թե չունեն պատկերացում սխալ կլինի: Նա նշեց, թե պատկերացում ունեն, բայց խնդիրը գումարն է:  

Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչքան գումար է պետք: Էլոյանն արձագանքեց` շատ:

«Կենտրոնական բանկի նախագահը, ֆինանսների նախարարի գիտե՞ն, կարա՞ք շատ գումար տաք: Դրա համար եմ ասում, որ հստակ փաթեթ է պետք: Շատ, ամեն ինչի համար էլ շատ գումար է պետք, ոչ մի բանի համար էլ քիչ գումար պետք չի»,- արձագանքեց Փաշինյանը և ասաց, որ շատ մեծ գործ կա անելու շատ մեծ գումարով։

Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարեց. «Ձևավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է, ձևավորում եք փաթեթ ու հստակ թվերով, գումարով. հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչքան գումար է պետք ու ինչքան ժամանակ»։