Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել ենք, որ ԱԺ արտահերթ նիստ է գումարվել` կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում «Կառավարության կառուցվածքային փոփոխության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է, որով առաջարկվում է ՏԿԱԻ նախարարությունը բաժանել տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունների: Որոշումը ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց Արփինե Հովհաննիսյանին` ինչո՞ւ է այդ հարցը արտահերթ նիստով ներկայացվում, ինչո՞ւ են շտապում: «Մեզ կտրում եք մեր գործից, պլանավորված հանդիպումներից: Այս ամենը պետք է բացատրություն ունենա»,- հայտարարեց պատգամավորը: Նա նաև հարցրեց, թե ինչո՞ւ որոշվեց Դաշնակցությանը պորտֆելներ տալ:
Արփինե Հովհաննիսյանը նախ նշեց, որ ոչ ոք չի շտապում, կառավարությունը, ուսումնասիրելով քառօրյայի օրակարգը, նպատակահարմար է գտել արտահերթով ներկայացնել այս որոշումը:
«Ինչո՞ւ ենք ձեզ ձեր գործից կտրում: Որքան հիշում եմ, ձեր գործը հենց սա է, այն, ինչի համար այստեղ հավաքվել ենք: Այլ հարց է, որ չեք ուզում գալ կամ դժկամությամբ եք գալիս, բայց ԱԺ նիստերին մասնակցելը պատգամավորի աշխատանքն է»,- Զուրաբյանին իր պարտականությունների մասին հիշեցրեց Արփինե Հովհաննիսյանը:
Նա եւս մեկ անգամ նշեց, որ որոշման հիմնավորման մեջ շեշտվել է, որ քաղաքական համագործակցության արդյունքում է որոշվել տարանջատել այդ նախարարությունները:
«Համագործակցությունը տարբեր փուլերում տարբեր կարող է լինել: Հիմա այդ համագործակցությունը թևակոխում է այս փուլ և այս ձևաչափ: Քաղաքական համագործակցությունը կայացվում է` ունենալով տեսլական: Դուք միշտ հասկանում եք այն, ինչ ձեզ ձեռնտու է, տեսնում եք այն, ինչ ուզում եք տեսնել, և այդտեղ ես ոչինչ չեմ կարող անել»,- ասաց նախարարը: