կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-12 00:22
Հասարակություն

Եղանակը` հիպերտոնիայի սրացման պատճառ

Եղանակը` հիպերտոնիայի սրացման պատճառ

Եղանակն անմիջականորեն ազդում է մարդու առողջության վրա, այս մասին վկայում էր դեռեւս Հիպոկրատը: Որոշ հիվանդությունների դեպքում վտանգավոր են հատկապես եղանակային տատանումները` ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, օդի խոնավության փոփոխությունները, արեւային ակտիվությունը:

 

Եղանակային բոլոր փոփոխությունները վտանգավոր են հատկապես զարկերակային ճնշման տատանումներ ունեցող եւ հիպերտոնիայով հիվանդ մարդկանց համար. եղանակի հետ կապված `նկատվում է հիվանդության սեզոնային ակտիվություն եւ սրացում:

 

Այսօր այս թեմայով ասուլիս էր հրավիրել «Դիագնոստիկա» բժշկական միավորման  սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար Մարիա Օրդյանը: Ըստ տիկին Օրդյանի` հիպերտոնիայի սրացումն ի հայտ է գալիս հատկապես աշնանն ու գարնանը: Սակայն 2011-ի հունվար ամսին Հայաստանում նկատվել է հիպերտոնիա հիվանդության կտրուկ աճ: Սա պայմանավորված է ջերմաստիճանի նվազման հետ:

 

Ցուրտ եղանակին օդում ավելանում է  թթվածինը, դրանից առաջանում է անոթների սպաստիկ ռեակցիա, որն էլ հանգեցնում է ճնշման տատանումների: Զարկերակային ճնշման խնդիրներ ունեցողների համար ամենավտանգավորը կարող է լինել, երբ իրար են հանդիպում ցիկլոնն ու անտիցիկլոնը, այլ կերպ ասած, երբ իրար են բախվում տաք եւ սառը հոսանքները:

 

Վիճակագրական տվյալներով` 2009-ին հիպերտոնիայով հիվանդների թիվն ավելացել է 1000 մարդով: 2010-ի տվյալները պատրաստ կլինեն այս տարվա ամռանը, սակայն արդեն տվյալներ կան, որ անցյալ տարվա հունիսին, ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված, գրանցվել է սրտի եւ ուղեղային կաթվածների ռեկորդային աճ:

 

Սննդի որոշ տեսակներ նույնպես կարող են բացասաբար ազդել զարկերակային ճնշման տատանումներ ունեցող մարդկանց վրա

 

Բոլոր այս խնդիրներից խուսափելու համար բանախոսը խորհուրդ է տալիս հաճախ լինել մաքուր օդինշատ քայլել, խուսափել էմոցիոնալ բախումներից, սթրեսներից եւ, իհարկե, անհապաղ դիմել բժշկի` պարտադիր ընդունելով նշանակված բոլոր դեղահաբերը:


Ի դեպ, աշխարհի շատ երկրներում գոյություն ունի բժշկական եղանակային տեսություն ասվածը, որը շատ կարեւոր օգնություն է «եղանակակախվածություն» ունեցող մարդկանց համար: