կարևոր
3385 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-10 11:58
Քաղաքական

Սահմանին իրավիճակի սրացման վտանգ միշտ կա․ Գեղամ Մանուկյան

Փետրվարի 9-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա խոսել է նախորդ օրը՝ փետրվարի 8-ին, ընդդիմության պահանջով տեղի ունեցած ԱԺ հրատապ նիստին հնչեցված հիմնական զեկույցում բարձրացված խնդիրների և պաշտպանության նախարարի ներկայությամբ ծավալված քննարկումների բովանդակության մասին:

Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց նկատմամբ հանրային քրեական վարույթներ սկսելու թույլտվություն ստանալու՝ իշխանությունների ջանքերին, որոնք, ըստ Գեղամ Մանուկյանի, այս անգամ այդ նույն իշխանությունների սպասած հանրային արձագանքը չստացան և վերածվեցին քաղաքական շոուի:

Խոսելով ընդդիմության առաջիկա քայլերի մասին՝ պատգամավորը նշել է, որ խորհրդարանում, կախված ստեղծված իրավիճակից, իրենց ուշադրությունը հիմնականում բևեռված է դրսի հետ կապված հարցերին՝ արտաքին քաղաքականություն, սահմանային նոր սրացումների վտանգ, Արցախի ճակատագիր և այլն: «Չնայած դրան՝ ծրագրվում է նաև փողոցային պայքարի նոր փուլի մեկնարկը: Մեր հանրությունը պետք է նաև անմիջական շփումների միջոցով ծանոթանա ստեղծված իրավիճակի մասին ողջ ճշմարտությանն ու մասնակիցը դառնա այս իրավիճակից դուրս գալու ուղիների ընտրության գործին»,- նշել է Գեղամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում