|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առաջիկա ամիսներին Ուկրաինայի դեմ Ռուսաստանիռազմական գործողությունների ընթացքը կարող է ավելի անկանխատեսելի դառնալ։ Հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կսրվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ավրիլ Հեյնսը. հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնախմբում լսումներին։
«Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ուկրաինայի տարածքում ավելի անկանխատեսելի և պոտենցիալ էսկալացիոն հետագիծ կարող է դիտվել», - ասել է ԱՄՆ հետախուզական գործակալության ղեկավարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ հետախուզությունը նաև հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Ռուսաստանում ռազմական դրություն մտցնել և պատերազմ սանձազերծել Մերձդնեստրում։
«Պուտինին կարող է չբավարարել Դոնբասում Ռուսաստանի հաղթանակը, ուստի ՌԴ նախագահը մտադիր է երկարաժամկետ պատերազմ վարել Ուկրաինայում՝ հուսալով, որ ԱՄՆ-ը և Եվրոպան հետագայում «կկորցնեն վճռականությունը» նման ագրեսիային հակազդելու հարցում»,- ասել է Հեյնսը։