Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգային կենտրոնը (SOHR) հայտնում է, որ Թուրքիան Լիբիայում թողել է շուրջ 8000 ահաբեկիչ- վարձկանների՝ չնայած հրադադարին և խաղաղ բանակցությունների վերջին առաջընթացին:
«Չնայած համաձայնագրին և հրադադարին՝ շատ հարցեր են մնում, թե ինչո՞ւ են այդքան մեծ թվով վարձկաններ մնում Լիբիայում»,- նշել է Լոնդոնի դիտորդական խումբը:
2019-ի վերջից մինչև 2020 թվականը Թուրքիան ավելի քան 18,000 ահաբեկիչների է տեղակայել Լիբիայում՝ Ազգային համաձայնության կառավարությանը աջակցելու համար: Սիրիացի զինյալները օգնել են նրանց՝ հետ մղել Լիբիայի ազգային բանակի հարձակումը Տրիպոլիում:
Ըստ SOHR-ի՝ մեկ ամիս առաջ Թուրքիան դադարեցրել էր Սիրիայի զինյալների դուրսբերումը Լիբիայից: Նրանցից շուրջ 10 հազարն արդեն վերադարձել են Սիրիա:
«Անկարան կարող է պատրաստվել Լիբիայում նոր ռազմական սրացման: Վերջին օրերին ԼԱՀԿ-ի կողմնակիցները բարձրաձայնում էին երկրում F-16 կործանիչներ տեղակայելու՝ թուրքական ծրագրի մասին: Արբանյակային նոր նկարները հաստատել են, որ Թուրքիան պատրաստվում է Լիբիայի արևմուտքում գտնվող Ալ Վաթիա ավիաբազայում կործանիչներ տեղակայել: Թուրքիան այդ քայլերն անում է այն ժամանակ, երբ լիբիական խաղաղ բանակցությունները որոշակի առաջընթաց են ցույց տալիս: Երկրում հրադադարը հարգում են հակամարտության բոլոր կողմերը: Այս գործոնները ցույց են տալիս, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը հարձակում են ծրագրում» - ասում են South Front-ի վերլուծաբանները: