Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Առկա տվյալներով` ԽՍՀՄ-ի փլուզումից եւ Հայաստանի կողմից անկախություն ստանալուց հետո, արտագաղթի արդյունքում երկիրը կորցրել է մոտ 1 մլն քաղաքացի` գործնականում 3.5 մլն բնակչության մեկ երրորդը: Այս իրավիճակում նոր հանգամանքն այն է, որ երկրից սկսել են փախչել հաջողակ միջին խավի ներկայացուցիչները, որոնք նախկինում դիմակայում էին անկախ երկրի զարգացման դժվարություններին, սակայն, վերջում համոզվել են իրենց սպասելիքների ապարդյուն լինելու մեջ: Այս մարդկանց արտագաղթը կարեւոր նշանակություն ունի. նրանք կմնային, եթե երկրի զարգացումն ունենար ճիշտ ուղղվածություն: Սակայն, երկրից գնալու նրանց որոշումը հենց այն պահին, քաղաքական լուրջ ճգնաժամից հետո, հիմք է տալիս մեզ ենթադրելու , որ հասարակության անհանգստությունը խոր արմատներ ունի: Հիասթափված, բայց երկրին նվիրված քաղաքացիները, թվում է ` կորցրել են իրենց հավատն առ այն, որ իրենց կառավարությունը հոգում է իրենց բարեկեցության մասին եւ տանում է երկիրը զարգացման ուղիով»,- զեկուցագրի վերջում գրել է ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը: