|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Դատական համակարգի նկատմամբ վստահության պակասի խնդիր ունենք, թեեւ լավ է, որ փորձում են հարցերը լուծել դատական ատյանների միջոցով. այսօրվա ասուլիսում անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ դատարանի կայացրած որոշմանը` ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Իսկ եթե դատարանն անկախության աստիճան չունի, բնականաբար, ցանկացած որոշում էլ հասարակության կողմից չի ընկալվի որպես ճշմարիտ որոշում»,- հավելել է նա` նշելով, որ կա նաեւ երեւույթի մյուս կողմը. «Թերթերն էլ պետք է այնպիսի բաներ տպագրեն, որի համար հետո պատասխան տան: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ թերթերը բաներ են տպում, որ հատուկ վարկաբեկելու նպատակ ունեն: Բացառված չէ, որ պատվեր են ստացել այս կամ այն անձին վարկաբեկելու, այս կամ այն լուրը տարածելու համար: Բայց պատվիրողը պետք է ավելին վճարի` նկատի ունենալով, որ թերթը հետո կարող է տուգանվել»: