Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ն Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումներ է ունեցել, և կուսակցության մտահոգության կենտրոնում շարունակում է մնալ ընտրական պրոցեսի առավել արդար և թափանցիկ իրականացումը. Yerkir.am-ի զրույցում նշեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
«Մեզ մոտ գլխավոր խնդիրը ընտրական պրոցեսի նկատմամբ վստահության վերականգնումն է, և մեր բոլոր առաջարկներն ու մոտեցումները բխում են այդ հիմնական, հիմնարար ուղղությունից»,- ասաց նա` հավելելով, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումների սկսվելուն պես իրենք անպայման կներկայացնեն իրենց առաջարկները:
«Մենք բավական ակտիվ մասնակցելու ենք այդ գործընթացին և դրական ենք վերաբերվում այդ փոփոխություններին»,- վստահեցրեց Բաբայանը:
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի արած հայտարարությանը, որում ՀԱԿ-ը հստակեցնում է, թե երբ «իմաստ կունենա» նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը, նա նշեց, որ քաղաքական այդ ուժն ամեն քաղաքական իրադարձության վերաբերյալ ունենում է իր յուրովի դիրքորոշումը:
«Ես որևէ ցանկություն չունեմ նրանց հետ բանավիճելու կամ նրանց բաներ ապացուցելու: Մենք մեր դիրքորոշումը վաղուց հայտնել ենք և ասել, որ մենք կողմ ենք եղել սահմանադրական բարեփոխումներին, և այդ բարեփոխումների իմաստից էլ բխում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Ուրիշ բան է, որ այնտեղ կան կետեր, որոնց շուրջ մենք պետք է քննարկումներ անենք, առաջարկներ ներկայացնենք, որպեսզի այդ օրենսգիրքը լինի առավել ընդունելի բոլորի համար»,- ընդգծեց ԲՀԿ-ականը: